Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2013թ. մարտին, 2012թ. մարտի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 103.4 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`103.4 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 105.5 տոկոս, ծառայությունների սակագներինը` 102.3 տոկոս:
2013թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.4 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը`0.8 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2 տոկոս հավելաճ:
Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում 2013թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.4-0.8 տոկոսով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Դիլիջանում), 4-ում գրանցվել է 0.5-0.1 տոկոս գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.7 տոկոսով:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ